Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Նարեկ «սեԿտեմբերովիչի» մտքերը հայերեն թարգմանելու համար սեղմեք 1

Նարեկ «սեԿտեմբերովիչի» մտքերը հայերեն թարգմանելու համար սեղմեք 1
30.04.2024 | 22:11

«Թալանած էս եկրիրը տանում են, դատախազությունը հարյուրավոր բաներ ա բերել, հիմա հելած իրանք լրագրողի՞ են բան անում: Արա, տղավարի ձեզ պահեք, թեկուզ ի՞նչ տղավարի, ինչի՞ մասին ա խոսքը, մարդը որ ծնվում, հետը ախրանիկ ա ծնվում, էլ ոնց կարա իրան տղավարի պահի»:
Այս բառակույտի հեղինակը քայլիստ անգրագետ երեսփոխան Նարեկ «սեԿտեմբերովիչն» է:
Անկեղծ` չհասկացա, թե այս բառերի փորլուծության հետևանք հանդիսացող սույնով հրամանատար Նարեկն ի՞նչ էր ուզում ասել:
Երևի հայերեն թարգմանելու համար պետք է 1 սեղմել:
Հետաքրք է, սա ամոթ ունի՞...
Չնայած, շատ լավ է, թող շարունակի ինքնախայտառակվել:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3865

Մեկնաբանություններ